ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտին. Ուկրաինայի ճգնաժամի հարցում ջերմացում է նկատվում

Պուտին. Ուկրաինայի ճգնաժամի հարցում ջերմացում է նկատվում
10.12.2019 | 21:30

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Փարիզում նորմանդական քառյակի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում: «Կա ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ՝ այո», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ հակամարտության լուծման գործընթացը, ինչպես և Ուկրաինայի հետ հարաբերությունները, շարժվում են ճիշտ ուղղությամբ: Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ ուժերի ներածին չափ ավանդ ներդնի Դոնբասի իրադրության կարգավորման խնդրում:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Փարիզում նորմանդական ձեւաչափով բանակցություններում հաջողվեց հաղթահարել լճացումը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ